Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Իմպիչմենտ․ ի՞նչ է սպասվում․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Էդմոն Մարուքյանը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով իմպիչմենտի և սպասվող իրադարձությունների մասին․

«Մի քանի տեղ նկատեցի, որ ակտիվ լրագրողներ, Հայաստան դաշինքի կամ Պատիվ ունեմ դաշինքի աջակիցներ իմ վերջին հարցազրույցներից մեկից կտրած և կոնտեքստից կտրված մի հատված են տարածում, որտեղ ես՝ պատասխանելով Նարեկ Գալստյանի այն հարցին, թե արդյո՞ք տեսնում եմ իրական հնարավորություն վարչապետին անվստահություն հայտնելու համար, հայտարարում եմ, որ դա իրատեսական չեմ համարում ու ավելացնում․ «Իրենք դա անում են, որպեսզի շարքից հանեն Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը»։

Բնականաբար, պատասխանի մնացած հատվածը, որտեղ ես ներկայացնում եմ այդ պահի դրությամբ ինչ գործընթացներ են տեղի ունենում քաղաքական դաշտում և դրանից ելնելով՝ հիմնավորում եմ իմ տեսակետը, տեսանյութից բացակայում է։

Փորձեմ բացատրել, թե ինչ էական փոփոխություններ են տեղի ունեցել այդ հարցազրույցից հետո և ինչ իրավիճակ է հիմա.

Երբ «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին ուղարկվեցին Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակները, երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, գործընթաց ձեռնարկելու փոխարեն, սկսեցին ցեխ նետել միմյանց վրա՝ մեղադրելով մեկը մյուսին՝ թեկնածու չունենալու, ստորագրություն չտալու և Նիկոլին բերելու մեջ…

Եվ այդ ժամանակ ես հայտարարել եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանալու արդյունքի հասնել, քանի որ՝ նախ, իրենց մոտ չի ստացվում կողմնորոշվել թեկնածուի հարցում, հետո էլ՝ չունեն պատգամավորների անհրաժեշտ քանակը (նախաձեռնությունը սկսելու համար անհրաժեշտ է 36 ստորագրություն)։ Իսկ ինչու 36 ստորագրություն չունեն որովհետև ընդդիմադիր 2 խմբակցություններից մեկական պատգամավոր անցել են իշխանության կողմը:

Դրանից հետո Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը հայտարարում են, որ իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնում՝ առաջադրելով իմ թեկնածությունը։ Իսկ դա նշանակում է՝ լիովին այլ պայմաններ, որտեղ երկու ընդդիմադիր խմբակցությունների 34 ստորագրությունները դառնում են գործոն։ Կարևոր նրբերանգ՝ իմպիչմենտ նախաձեռնած պատգամավորները նաև հայտարարել են, որ չեն աջակցի երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված որևէ վարչապետի թեկնածուի։

Վերոնշյալ նոր երևան եկած հանգամանքները հաշվի առնելով՝ ես տվել եմ իմ համաձայնությունը, որպեսզի պատգամավորները առաջադրեն իմ թեկնածությունը և պատրաստակամություն եմ հայտնել մտնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մեջ։

Ամփոփելով.
Այսօր կա մեկ առաջադրված թեկնածու, և եթե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չմիանան ստորագրահավաքին կամ փորձեն առաջադրել թեկնածու, ում չեն միանում Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, դա կնշանակի հատուկ տապալել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը: Վաղը կամ մյուս օրը ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումների ընթացքում այս հարցերին երես առ երես էլ կպատասխանեմ:

Այնպես որ՝ հուսով եմ այդ մեդիամանիպուլացիաները զուտ պատահական են և ստորագրահավաքին չմիանալու պատճառներ չեն փնտրվում: Եվ ուրեմն պետք է հավատարիմ մնալ արված հայտարարություններին, որ առանց նախապայմանների պատրաստ են տալ ստորագրությունները և ստորագրել ձևաթուղթը»։