Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Ուիթքոֆը հայտարարել է` Իրանը չի կարող ուրան հարստացնել. Արաղչին հակադարձել է՝ Իրանում ուրանի հարստացումը կշարունակվի անկախ նրանից՝ ԱՄՆ-ի հետ գործարք ձեռք բերվի, թե ոչ

Միացյալ Նահանգների հիմնարար դիրքորոշումն այն է, որ Իրանը չի կարող հարստացնել ուրան, ABC News-ին ասել է Մերձավոր Արևելքի հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

«Մենք ունենք մեկ շատ հստակ կարմիր գիծ, ​​դա ուրանի հարստացումն է: Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանն ունենա հարստացման կարողությունների նույնիսկ 1 տոկոսը: Ամեն ինչ սկսվում է մեր սկզբունքային դիրքորոշումից, այն է՝ գործարքից, որը չի ներառում հարստացման հնարավորությունը», - ասել է ԱՄՆ ղեկավարի թիմի ներկայացուցիչը։

Նման միտք ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն CBS News-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ստիպել Իրանին հրաժարվել միջուկային հավակնություններից։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է երաշխավորել, որ Թեհրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։

«Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած մակարդակով, ապա ըստ էության կարող եք այն հարստացնել մինչև սպառազինության մակարդակը շատ արագ», - ասել էր դիվանագետը:

Նա վստահեցրել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը լինի հարուստ, խաղաղ և բարգավաճ երկիր՝ առանց միջուկային զենքի։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հակադարձել է, որ Իրանն ուրանը հարստացնելու է՝ անկախ այն բանից, թե արդյոք ԱՄՆ-ի հետ համաձայնություն ձեռք կբերվի։

«ԱՄՆ-ն շահագրգռված է երաշխիքներով, որ Իրանը միջուկային զենք չի ստանա: Նման համաձայնությունը հասանելի է, և մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ հասնելու այնպիսի լուծման, որը հավերժ կապահովի այդ արդյունքը: Բայց Իրանում ուրանի հարստացումը կշարունակվի՝ անկախ նրանից, համաձայնություն ձեռք բերվի, թե ոչ»,- գրել է Արաղչին սոցցանցում:

Մայիսի 11-ին Օմանում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանական և ամերիկյան պատվիրակությունները գլխավորում էին Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Իրանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը հայտարարել է մի շարք զիջումների գնալու պատրաստակամության մասին, և որ կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները։