«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում
Իտալիայի Օրբետելլո քաղաքում ամեն տարի մայիսին անցկացվում է քաղաքի անունը կրող միջազգային դաշնամուրային մրցույթը։ Դրան մասնակցում են տաղանդավոր երաժիշտներ աշխարհի տարբեր անկյուններից։ Նրանց մասնագիտական կարողությունները գնահատում է պրոֆեսիոնալ հեղինակավոր միջազգային ժյուրին։ Սա հնարավորություն է երիտասարդների համար փորձելու սեփական ուժերը միջազգային հարթակներում և ճանաչելի դարձնելու իրենց երկիրը, ինչն արել են «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ներկայացնող մեր տաղանդավոր պատանիները։
Հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանը Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում (մրցույթը հանրահայտ Ալինկ-Արգերիխ հիմնադրամի անդամ է) արժանացել են 2-րդ կարգի մրցանակի: Սա «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների առաջին մասնակցությունը չէ Orbetello միջազգային մրցույթում։
2024 թ․-ին հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էլեն Խաչիկյանը արժանացել է 1-ին մրցանակի:
2023 թ․-ին Արաքս Աշճյանն արժանացել է 2-րդ մրցանակի։
2022 թ․-ին Մարիա Ներսիսյանը ևս արժանացել է 2-րդ մրցանակի։
2019 թ․-ին հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հստակ քայլերով հարթում է տաղանդավոր երաժիշտների ճանապարհը։
Հիմնադրամի գործունեությունն ուղղված է կրթական հարթակ, ճիշտ միջավայր և միջազգային կապեր ստեղծելուն, ինչն անգնահատելի դեր է ունենում տաղանդավոր երաժիշտների մասնագիտական կայացման գործում։
Հիմնադրամի կրթաթոշակառուները ոչ միայն բարձր են պահում Հայաստանի Հանրապետության պատիվը, այլ նաև ջանք չեն խնայում էլ ավելի մասնագիտանալու ու կատարելագործվելու և նոր բեմեր նվաճելու ճանապարհին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...