45-ամյա տղամարդը համարանիշներ էր հափշտակում ու թողնում «Տելեգրամի» հասցե. նրան մեղադրանք է ներկայացվել (տեսանյութ)
Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ «Օպել» մակնիշի մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Առաջին դեպքը չէր, և մեխանիզմը նույնն էր. գողությունից հետո տուժողը «Տելեգրամի» միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները:
Ընդ որում, առավելապես թիրախ են ընտրվել ռուսական համարանիշները:
Այս և գրանցված այլ շորթումների հանգամանքների համադրմամբ և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումների արդյունքում Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն, որ շորթման նպատակով համարանիշի գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ:
Արաբկիրի համայնքային ոստիկանները բակերում կազմակերպեցին դարանակալումներ։ Մայիսի 13-ին` ժամը 5.20-ին, մայրաքաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։
Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Հետագա գործողություններով իրավապահները հնարավորինս ամբողջացրին վերջին շրջանում 45-ամյա տղամարդու ծավալած հանցավոր գործունեության ժամանակագրությունը:
Պարզվեց, որ ապրիլի 15-ին նա գողացել էր նաև «Միցուբիշի» մեքենայի համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։ Նույն օրը նույն բախտին էին արժանացել ռուսական համարանիշներով ևս երեք ավտոմեքենայի տերեր։ Ավտոմեքենաների մեկական համարանիշ էր հափշտակել նաև մարտի 29-ին, մայիսի 5-ին և 7-ին: Ու սա դեռ ամբողջը չէ:
45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել