«Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում անհանգստություն կա. Քոչարյանի վարկանիշն աճում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որքան ձայն կարող են հավաքել ուժերը, եթե այժմ անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ արդյունքները անհանգստացրել են կուսակցության ղեկավար կազմին. մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաքած ցուցանիշն առավել բարձր է եղել, քան սպասվում էր։
Հենց սրանով է պայմանավորված, որ իշխանության ներսում կտրուկ աճել է ընդդիմադիրների դեմ ագրեսիվ հռետորաբանությունը։ Հարձակումները, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, համակարգվում են տարբեր մակարդակներում՝ պատգամավորներից մինչեւ պետական պաշտոնյաներ։ Այդ շրջանակում է դիտարկվում նաեւ Աննա Հակոբյանի վերջին կոշտ եւ վիրավորական գրառումների ակտիվացումը ընդդիմախոսների հասցեին։
Նշենք, որ հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական քառօրյա նիստերը, որոնք ընթանալու են լարված մթնոլորտում։ Իշխանությունների հիմնական թիրախը կրկին լինելու են նախկինները՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը»։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն