ՔՊ-ն պատրաստվում է ընտրության․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սեպտեմբերին սպասվում է «Քաղպայմանագրի» հերթական համագումարը, որի ժամանակ նաեւ նոր վարչություն են ընտրելու։ Նախորդ վարչության ընտրության դառը փորձը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընդլայնել ընտրիչների թիվը՝ դրանով ավելի կառավարելի դարձնելով ընտրությունների արդյունքները: Եթե անցած ընտրություններին վարչությունը ձեւավորվեց հազար ընտրիչի կողմից, այս անգամ հնարավոր է կիսով չափ թիվն ավելանա։ Իսկ որքան մեծ լինի ընտրիչների թիվը, այնքան ընտրությունները կեղծելու հավանականությունը կփոքրանա, եւ այնքան ազդեցիկ կդառնա առաջնորդի կարծիքը։ Նախորդ անգամ մի խումբ ՔՊ-ականներ, մասնավորապես՝ Սուրեն Պապիկյանի մտերիմները, ազդել էին ընտրության ընթացքի եւ հաշվարկի վրա: Կեղծիքը բացահայտեց Արսեն Թորոսյանը․ քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո վարչության կազմից մի քանիսը դուրս եկան։ Նիկոլ Փաշինյանի համար կարեւոր է, որ վարչությունը լինի իր կողմից կառավարելի, եւ որեւէ մեկն ավելի մեծ ազդեցություն չունենա, քան ինքը:
Ըստ կուսակցության ներքին կանոնադրության, հերթական ընտրությունների դեպքում համագումարն է ընտրելու նաեւ խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակի առաջին 30-ին, այսինքն՝ ՔՊ ցուցակի առաջին 30 համարների անունները հայտնի կդառնան սեպտեմբերին»։
Մանրամասները՝ այստեղ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել