Ռուսական ռազմաբազան կարևոր բաղադրիչ է Հայաստանի անվտանգության երաշխավորման համար. Սերգեյ Լավրով (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներն այսօր՝ մայիսի 21-ին, Երևանում ստորագրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների պլանը, որն իրականացվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությանը համահունչ: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր բանակցությունները տեղի են ունենում նախագահ Պուտնի և վարչապետ Փաշինյանի պայմանավորվածությունների համաձայն: Նախորդ տարվա աշնանը նրանք պայմանավորվեցին վերականգնել շփումները բոլոր ուղղություններով, և ղեկավարներ այս պայմանավորվածությանը համահունչ՝ այս տարվա հունվարին Մոսկվայում և այսօր՝ մայիսի 21-ին, Երևանում տեղի են ունենում խորհրդակցություններ արտգործնախարարների, նրանց տեղակալների մակարդակով: Նախատեսված են նաև լրացուցիչ շփումներ երկու գերատեսչությունների մակարդակով, և այսօր մենք դրա մասին ստորագրեցինք խորհրդակցությունների պլանը», - նշեց Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովի խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ներառյալ այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են առևտրատնտեսական համագործակցությունը, անվտանգության հարցերով համագործակցությունը և երկուստեք դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, այդ թվում՝ Կապանում ռուսական հյուպատոսության բացումը:
Սերգեյ Լավրովն իր խոսքում հայ-ռուսական հարաբերությունները որակել է որպես «ռազմավարական գործընկերության հարաբերություններ»: ՌԴ արտգործնախարարն անդրադարձել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի խորացմանը: Խոսելով անվտանգության ոլորտում համագործակցության մասին՝ Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են: Այս համատեքստում նա նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ստեղծման 30-ամյակը: Լավրովի խոսքով՝ Հայաստանում ռուսական ռազմաբազան կարևոր բաղադրիչ է Հայաստանի անվտանգության շահերի երաշխավորման համար:
Մանրամասները՝ տեսանյութում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել