Զելենսկին չունի Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու լեգիտիմություն. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի՝ Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ իրավական բաժնի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարմար չէ ստորագրողի դերի համար, քանի որ նա «վաղուց կորցրել է նույնիսկ ներքին լեգիտիմությունը»։
Ըստ Մուսիխինի, պետք է վստահ լինել, որ ուկրաինական կողմից համաձայնագիրը ստորագրում է «մարդ, որը դրա համար ժողովրդից մանդատ ունի», հակառակ դեպքում «խնդիրներ կլինեն»։
«Ուկրաինայի ժողովուրդը պետք է ազատ ընտրի իր նոր առաջնորդին... Խորհրդարանի ղեկավարը ստորագրելու որոշակի լիազորություն ունի: Կթողնե՞ն նրան դա անել իր երկրի ներսում, մեծ հարց է», - ՏԱՍՍ-ին ասել է ռուս դիվանագետը:
Մայիսի 19-ին ԱՄՆ նահագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Կիևի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ։
Ըստ Axios պորտալի աղբյուրների, Թրամփը խնդրել է իր ռուս գործընկերոջը ներկայացնել պայմաններ, «որին նրանք կարող են համաձայնվել»: The Wall Street Journal-ը գրում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան հունիսի կեսերին։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...