Քննարկվել են սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Իր խոսքում նախարար Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։
ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին ներկայացրել է բնակապահովման ծրագրի արդյունքները՝ մանրամասնելով գործարքները՝ ըստ բնակավայրերի, ժամանակագրության, բնակչություն/գործարք համադրելիության, ըստ շահառու ընտանիքների ամուսինների գումարային տարիքի։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև տեղեկատվություն՝ շինարարական աշխատանքների ընթացքի, հատկացված ֆինանսական միջոցների և այլնի մասին։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկ/դիտարկումները․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերի ընթացքում դրանք ներկայացնել նաև գրավոր եղանակով՝ նախատեսվող փոփոխությունների շրջանակում դիտարկելու նպատակով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...