Սպիտակ տան նախկին բժիշկը կանխատեսել է, որ քաղցկեղով հիվանդ Բայդենը, հավանաբար, կապրի 12-18 ամիս
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, որի մոտ քաղցկեղի ագրեսիվ տեսակի ախտորոշման մասին օրերս է հայտնի դարձել, կարող է ապրել 12-18 ամիս. նման կանխատեսում է արել Սպիտակ տան նախկին բժիշկ և հանրապետական կոնգրեսական Ռոննի Ջեքսոնը։
Washington Free Beacon-ին տված հարցազրույցում Ջեքսոնը նշել է, որ Բայդենին, գուցե, ապրելու քիչ ժամանակ է մնացել:
«Դա իմ մասնագիտական ոլորտը չէ, բայց այն բանից հետո ախտորոշման մասին հայտարարվել է, ես խոսել եմ մի շարք ուրոլոգների հետ, և կոնսենսուսն այն է, որ նրան կարող է ապրելու համար մնացած լինել 12-18 ամիս: Հուսով եմ, որ ավելի շատ ժամանակ կլինի, և ես հավատում եմ, որ նրանք կկարողանան արդյունավետ կերպով բուժել այս հիվանդությունը, և գիտեք, որ նա դեռ շատ ու շատ տարիներ կապրի։ Բայց հիվանդությունն արդեն զարգացած է»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։
«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնալ առումով զգայուն է, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարում։ Նախագահը և նրա ընտանիքը բժիշկների հետ քննարկում են բուժման տարբերակները»,-ասել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը։
82-ամյա Բայդենի հիվանդությունն ախտորոշվել է մայիսի 16-ին՝ միզուղիների հետ կապված խնդիրների պատճառով անցկացված հետազոտության ընթացքում։
ԱՄՆ նախկին նախագահի առողջական վիճակը և աշխատունակությունը պարբերաբար կասկածի տակ էին դրվում նրա նախագահության ընթացքում։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...