«Հրապարակ». Փնտրվում է թեկնածու
«Հրապարակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ խորհրդարանին իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկով դիմած «Արթուն ենք» շարժումը վարչապետի իր թեկնածուին առաջարկի պատգամավորներին, եթե այս իրավիճակը ձգվի, եւ որեւէ թիմ թեկնածու չառաջադրի։
«Հայաստան» դաշինքը, առաջինն արձագանքելով իմպիչմենտի գործընթացին, պատրաստակամություն հայտնեց՝ տալ 28 պատգամավորի, այսինքն՝ ողջ ֆրակցիայի ստորագրությունը, եթե լինի հարմար թեկնածու եւ 8 ստորագրություն։
«Պատիվ ունեմ»-ը հայտարարեց, որ «այս պահին» չունի թեկնածու, պատրաստ է առանց նախապայմանի քննարկել որեւէ թեկնածուի եւ նախաձեռնել գործընթաց, սակայն Էդմոն Մարուքյանի թեկնածության ի հայտ գալուց հետո պարզվեց, որ թեկնածուի հետ կապված, այնուամենայնիվ, պայմաններ կան` նա չպետք է 20 թվականից հետո համագործակցած լինի գործող իշխանությունների հետ։
Եթե երկու թիմերը ձգեն թեկնածու որոշելու հարցը, ապա հնարավոր է նախաձեռնողներն ԱԺ-ին առաջարկեն ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի թեկնածությունը։ Թերեւս նման հնարավոր զարգացումներով է պայմանավորված, որ վերջին օրերին քաղաքական որոշ շրջանակներ հակաքարոզչություն են սկսել Վանեցյանի դեմ, չնայած նրան, որ նա քաղաքական ակտիվություն առանձնապես չի դրսեւորում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել