Երևանի կենտրոնում բախվել են «Infiniti»-ն ու «Kia Forte»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Infiniti» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բախման հետևանքով «Kia Forte»-ն գլխիվայր շրջվել է և վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ շտապօգնության բժիշկները վթարված ավտոմեքենայում են առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորներին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Infiniti»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ «Kia» ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...