ՌԴ-ն ԱԹՍ-ներով, բալիստիկ և թևավոր հրթիռներով գրոհել է Ուկրաինան, կա 12 զոհ
Կիրակի գիշերը ՌԴ ԶՈւ-ն համակցված հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 367 օդային հարձակման զինատեսակ: Դրանց մեծ մասը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ ՌԴ-ն կիրառել է 298 հարվածային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև տարբեր տեսակի 69 բալիստիկ և թևավոր հրթիռ։ ՀՕՊ-ը խոցել է 45 X-101 և «Կալիբր» թևավոր հրթիռներ։ Նաև մարտական գործողությունների արդյունքում վնասազերծվել է հակառակորդի 266 Shahed անօդաչու թռչող սարք։
Կիրակի գիշերը Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված համատեղ հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ևս 60-ը վիրավորվել։ Ռուսական հարձակման հարվածի տակ է հայտնվել 13 մարզ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ դժգոհ է Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինի գործողություններից՝ կապված Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման հետ։ Ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը հիմնականում թիրախավորել են խաղաղ բնակիչների տները, վնասվել է ավելի քան 80 բնակելի շենք։ Արձանագրվել է հրդեհի 27 դեպք։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ դժգոհ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից՝ կապված Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման հետ։
«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել Պուտինին: Ես նրան վաղուց եմ ճանաչում: Մենք միշտ ընդհանուր լեզու ենք գտել: Բայց նա հրթիռներ է արձակում քաղաքների վրա և սպանում մարդկանց, և դա ինձ դուր չի գալիս... Եվ այս տղայի հետ ինչ-որ բան պատահեց, և դա ինձ դուր չի գալիս», - ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի ուշ նա այդ թեմայով գրառում է կատարել սոցիալական ցանցում՝ կրկնելով Պուտինի հասցեին իր քննադատությունը և ասել, որ նա «բոլորովին խելագարվել է»։ Այս անգամ Թրամփը նաև խոստովանել է, որ Պուտինը ցանկանում է ամբողջ Ուկրաինան, այլ ոչ միայն դրա մի մասը:
«Բայց եթե նա դա անի, դա կհանգեցնի Ռուսաստանի անկմանը»,- գրել է նա: Թրամփը նաև քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ ասելով, որ «այն ամենն, ինչ նա ասում է, խնդիրներ է ստեղծում»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...