Հայտնի են սնանկացած «Ֆլայ Արնայի» պարտատերերը. Հետք
Մայիսի 12-ին Սնանկության դատարանը հաստատել է «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) պարտատերերի վերջնական ցուցակը: Այս մասին գրում է Հետք պարբերականը:
Հարցն այն է, որ «Ֆլայ Արնայի» 49 տոկոսն էլ պատկանում է Air Arabia-ի մեկ այլ դուստր ձեռնարկության՝ արաբական International Business Company (FZE)-ին, եւս 49 տոկոս պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ), իսկ մնացած 2 տոկոսի տերը լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանն է: Մյուս կողմից՝ «Ֆլայ Արնան» կառավարող ընկերությունը եղել է հենց Air Arabia-ն: Այսինքն՝ վերջինս իր իռլանդական դստեր միջոցով սնանկության է տարել «Ֆլայ Արնային», որի կառավարիչը հենց ինքն էր, սակայն կառավարման հարցերի շուրջ 2023-ի աշնանից հակասության մեջ էր հայկական կողմի (ԱՆԻՖ/ՀՀ կառավարություն) հետ:
Այսպիսով՝ 2025 թ. փետրվարի 10-ից պարտատերերն սկսել են ներկայացնել իրենց պահանջները: Մարտի 14-ին սնանկության գործով կառավարիչ Սոֆյա Դավթյանը դատարան է ներկայացրել պահանջների նախնական ցուցակը, որը հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել:
Վերջնական ցուցակը դատարանը հաստատել է մայիսի 12-ին: Դրանում տեղ է գտել 42 պահանջ, ընդ որում՝ բոլորը չապահովված պահանջներ են (ապահովված են համարվում այն պահանջները, որոնք ծանրաբեռնված են գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ): Պարտատերերը գլխավորապես ֆիզիկական անձինք են՝ «Ֆլայ Արնայի» նախկին աշխատակիցները, որոնց աշխատավարձերն այդպես էլ չեն վճարվել: Վերջիններիս պահանջների չափը տատանվում է 625 հազարից մինչեւ 11 մլն դրամի սահմաններում: Նախկին աշխատակիցների պահանջները, ինչպես սահմանված է «Սնանկության մասին» օրենքում, ընդգրկված են «գ» հերթում:
Պարտատերերի մեջ կան նաև մի քանի ընկերություններ՝ հայկական ու արտասահմանյան, այդ թվում՝ օդանավերի վարձատու Impact Aviation Services Limited-ը (ընդհանուր պահանջի չափը՝ շուրջ 780 հազ. դոլար), ինչպես նաեւ ավիացիոն ոլորտին ՏՏ ծառայություններ մատուցող արաբական Information Systems Associates FZE-ն (628 հազ. դոլար), որոնք երկուսն էլ Air Arabia-ի դուստրերն են:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...