Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ մայիսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել և ներսում երեխա է եղել, ում տեղափոխել են հիվանդանոց։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։20-ի սահմաններում Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանում «ջերմային այրվածք կոնտակտային այրվածք բոցով 1,2,3,4 աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն» բուժօգնության են տեղափոխել մինչև 1 տարեկան աղջիկ երեխայի, առողջական վիճակը՝ ծանր։
Դեպքի վայր է մեկնել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ովքեր նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Տեղում պարզվում է, որ ժամը 10։45-ից մինչև 11։10-ն ընկած ժամանակահատվածում Ազատության պողոտա նշված շենքի բնակարանի ննջասենյակում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնվել, որի ժամանակ ննջասենյակում է գտվելիս եղել 5 ամսական Ս․ Կ․-ն, որտեղից էլ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...