Երևանում չինացի տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ համերկրացիներն իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար դոլար և 4 հազար լարի
Մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմենակյան փողոցի 121 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցում ազգությամբ չինացի քաղաքացիները գողացել են 40 հազար ԱՄՆ դոլար։
Քրեական վարչության ծառայողներին Չինաստանի ժողովրդական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Բիաո Սիաոն հայտնել է, որ մայիսի 19-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում քաղաքացիներ՝ 56-ամյա Ճգուի Զենգը և 56-ամյա Սիաոհուս Ճունը խաբեությամբ իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար ԱՄՆ դոլար և 4 հազար լարի։
Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից Ճ․ Զենգը և Ս․ ճունը Արմենակ Արմենակյան փողոցի 121 հասցեից խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Երևանի քրեական վարչություն, որտեղ անձնական խուզարկություններով Ճ․ Զենգի մոտից հայտնաբերվել է 37 հազար 200 ԱՄՆ դոլար և 10 հազար դրամ, իսկ Ս․ Ճունի մոտից 48 հազար դրամ։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...