Գյումրիում բնակարանային գողություններ արած տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, և մայիսի 21-ին վարչություն հրավիրել ենթադրյալ տուժածին: Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչն ընդունել է, որ մոտ երկու ամիս առաջ օգտվել են իր տան դուռը բաց լինելու և իր բացակայության հանգամանքից, մտել բնակարան ու գողացել են մեկ բնանկար և մեկ դիմաքանդակ:
Հետագա միջոցառումներով պարզվել է, սակայն, որ սա նույն անձի, նույն վայրից, նույն նպաստավոր պայմաններում կատարված միակ գողությունը չէ: Տանտիրոջ բացակայությամբ և բաց դռնով Գյումրու 50-ամյա բնակիչը մտել ու գողացել էր ևս մեկ նկար, նաև հագուստ ու այլ կենցաղային իրեր:
Ու սա էլ դեռ բոլորը չէր: Մեկ ուրիշ անգամ էլ, նույն հանգամանքներում, տղամարդը գողացել էր կենցաղային իրեր ու տանտիրոջ փաստաթղթերը:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել 50-ամյա տղամարդու տանը: Դիմաքանդակը, բնանկարները, տուժածի փաստաթղթերն ու գողացված որոշ կենցաղային իրեր հայտնաբերվել են:
50-ամյա գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել