Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ
«Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանFox News. Թեհրանի և Վաշինգտոնի շրջանակային համաձայնագիրը համաձայնեցվել է 95%-ովԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունՍերբիայի նախագահը հայտնել է հնարավոր հրաժարականի մասինԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանԿյանքից հեռացել է 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանը․ ծնողը մեղադրում է հայաստանյան կրթական, բժշկական և հանրային համակարգինԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանՎթար է եղել Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայումԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnhԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան
Տնտեսություն

Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Այս ուղղությամբ իրավախախտումների կանխարգելումը և հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևել օրենքի պահանջներին և դրսևորել հարկային կարգապահություն՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։ 

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 70 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 20 դեպքով 20 հարկ վճարող տուգանվել է 35 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • ծրագրային ապահովման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • կաթնամթերքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 13 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.250 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 22 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5.5 մլն դրամ տուգանք,
  • hացի կամ հացաբուլկեղենի արտադրության, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման և ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք,
  • շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • շինանյութի առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 33 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 8.250 մլն դրամ տուգանք,
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների  գործունեության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2.750 մլն դրամ տուգանք,
  • այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները: