ԱՄՆ-ը Ադրբեջանից պահանջում է չսրել իրավիճակը, բայց...
Մինչ Հայաստանը տոնում էր Հանրապետության օրը, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են Ադրբեջանին Անկախության տոնի առթիվ, ընդ որում, բոլոր այդ շնորհավորանքներում կարմիր գծի մեջ անցնում է խաղաղություն հաստատելու պահանջը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձում նշել է, թե ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը։
«Հակամարտության խաղաղ կարգավորումը կապահովի ավելի բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջան և կհանգեցնի ԱՄՆ-ի հետ համագործակցության ավելի մեծ հնարավորությունների: Այժմ պահն է հանձնառու լինել խաղաղությանը և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսել»,- նշել է նախագահը։
Մի ուղերձ էլ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր հղել Ադրբեջանի նախագահին. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին, որոնք առանցքային են Հարավային Կովկասի բարեկեցության համար։ Մենք ողջունում ենք նաև այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Միևնույն ժամանակ, ճանաչում ենք նաև Ադրբեջանի աճող նշանակությունը որպես էներգիայի մատակարար և տրանսպորտային հանգույց»։
Փաստացի Ռուբիոն իր ուղերձով արձանագրում է, որ Հարավային Կովկասի առաջատար երկիրն Ադրբեջանն է և հենց նրանից էլ ակնկալիքներ ունեն։ Սա մի կողմից ճնշում է ադրբեջանական կողմի վրա, մյուս կողմից էլ հնարավորություններ է տալիս Բաքվին ավելի ամրապնդվել։ Միացյալ Նահանգներին տարածաշրջանում խաղաղություն է անհրաժեշտ, Վաշինգտոնը որևէ կերպ թույլ չի տալու ռազմական նոր էսկալացիան, բայց դա վատնագներ է պարունակում, այն իմաստով, որ դրա համար Արևմուտքն Ադրբեջանին է ճանաչելու որպես Հարավային Կովկասի հարցեր լուծող, ինչը, նշենք, երկարաժամկետ կտրվածքում, ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։
Անահիտ Եսայան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...