Սասուն Միքայելյանն էլ է հայտնվել սև ցուցակում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ վերնախավից՝ մայիսի 9-ին Եռաբլուրում արած հայտարարության համար։ Վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ նրանից բացատրություն են պահանջել, թե ում էր ակնարկում՝ ասելով, որ Արցախն ինքը չի հանձնել, եւ լրագրողներին ուղղորդում էր հարցեր տալ «հանձնողներին»։ Մասնավորապես ասել էր. «Արցախն ով կորցրել է, իրեն էլ հարցրու։ Ես եղել եմ դաշտային հրամանատար 90-ական թվականներից, մինչեւ այսօր էլ ես իմ գործն եմ անում, Արցախն ով է կորցրել, գնա՝ իրեն ասա»։ Հակադարձմանը՝ Դուք ավելի մոտ եք, ասել էր. «Մոտ եմ, չեմ ուզում խոսեմ էդ տականքներից, զզվում եմ իրանցից… Չտեսա՞ք՝ ով կորցրեց, չտեսա՞ք՝ ինչ արին»:
Դիտարկմանը, թե Փաշինյանի ժամանակ ենք կորցրել, ԵԿՄ նախագահը հորդորել է այլ դաշտ չտանել՝ «հերիք է»: ՔՊ-ում Սասուն Միքայելյանից պարզաբանում են պահանջել՝ ո՞ւմ նկատի ուներ։ Ինչպեսեւ սպասվում էր, Միքայելյանը խոսակցությունը նախկինների դաշտ է տարել, սակայն, ասում են՝ խիստ նեղվել է: Ի դեպ, վարչության վերջին նիստին նա ներկա չի եղել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ում խոշորացույցով հետեւում են մեկը մյուսին, իրար դեմ գործ տալիս, «բոչկա գլորում»՝ հույս ունենալով, որ մյուսներին փչացնելով, իրենց տեղը կլայնացնեն»:
Մանրամասները՝ այստեղ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել