Իրարամերժ հայտարարություններ՝ ԱՆԻՖ-ի հիմնադրամի կողմից 1,5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. Hetq.am
ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 1.5 միլիարդ դրամի ներդրում է կատարել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Ընկերության տնօրենը՝ Կարինե Անդրեասյանը, Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է, իսկ բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Դելավերում՝ օֆշորային գոտում, գրանցված երկու ընկերության։ Այս մասին գրել է Hetq.am-ը:
Ըստ տնօրեն Կարինե Անդրեասյանի՝ իր գործունեության ընթացքում ընկերությունը պատրաստել է 13 մասնագետ։ Նրանցից ոչ մեկը, սակայն, պետական համակարգում չի աշխատում։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն կիբեռանվտանգության ոլորտում խորհրդատվական ծառայությունների մատուցման որևէ պայմանագիր չի կնքել։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, 2023 թվականի մայիսին 1.5 մլրդ դրամ ներդրում է արել «Սի էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում՝ դառնալով դրա 49% բաժնետերը։
Այս ընկերությունը հիմնադրվել էր ներդրումը ստանալուց 8 օր առաջ։ Ընկերության տնօրենը Կարինե Անդրեասյանն է՝ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին։ Անդրեասյանն ու Պահլավունին նաև համատեղ բիզես ունեն։ Նրանց է պատկանում «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ի համապատասխանաբար 33 և 34%-ը։ Երբ «Սի էֆ Դաբլյուն» ստացել է ներդրումը, ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր։
Մեր հրապարակումից հետո հոդվածին անդրադարձավ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Սի Էֆ Դաբլյու» ընկերության 51%-ի բաժնեմասի սեփականատերն ամերիկյան «Orbis Operations» ընկերությունն է։
Հարցում ուղարկեցինք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանին՝ խնդրելով պատասխանել, թե որտեղից նրան այդ և գրառման մեջ նշված մյուս տեղեկությունները։ Ինչպես նաև հարցրել էինք, թե ինչու է ինքն արձագանքել մեր հոդվածին, եթե երբևէ առնչություն չի ունեցել ԱՆԻՖ-ի կամ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի հետ։
Հարցումն արել էինք մարտի 26-ին, հինգ օր անց պատասխան ստացանք, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և մեր հարցերին կպատասխանեն 30-օրյա ժամկետում։ Թեև անտրամաբանական էր 30 օր խնդրել հարցերին պատասխանելու համար, քանի որ եթե նա նման գրառում է արել, ենթադրվում է, որ պիտի կարողանար նաև սեղմ ժամկետում պատասխանել գրառման վերաբերյալ մեր հարցերին, սակայն մենք սպասեցինք 30 օր։ Ի վերջո պատասխան չստացանք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...