Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամին ձերբակալել են գիշերային ակումբում. նրա մոտ հայտնաբերվել է կոկաին
Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամին ձերբակալել են գիշերային ակումբում. նրա մոտ հայտնաբերվել է կոկաին, հայտնում է Bild-ը:
Ինչպես հայտնում է Expressen թերթը, ապրիլի վերջին ոստիկանությունը Ստոկհոլմի ակումբներից մեկում ձերբակալել է թագավոր Կառլ Գուստավի և թագուհի Սիլվիայի մերձավոր ազգականին։ Տղամարդու գրպանում հայտնաբերվել է 0,6 գրամ կոկաին պարունակող փաթեթ, որը թաքցված է եղել ծխախոտի տուփի մեջ։
Շվեդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածը թագաժառանգ արքայադուստր Վիկտորիայի զարմիկն է։ Ոստիկանները նրան տարել են առանձին սենյակ, որտեղ խուզարկություն են կատարել։ Հարցաքննությունը տևել է ընդամենը ութ րոպե. տղամարդն անմիջապես խոստովանել է, որ թմրանյութ ունի և պարզաբանել է, որ դա կոկաին է, որը ստացել է ծանոթից։
Ամենայն հավանականությամբ, իրավախախտը մեղմ պատիժ կստանա։ Հաշվի առնելով թմրանյութի փոքր քանակությունը և քրեական անցյալի բացակայությունը՝ նրան սպառնում է միայն տուգանք կամ նախազգուշացում։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...