Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՄ-ից:
Խորհրդակցությունների ընթացքում ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։
Կողմերը հանգամանորեն անդրադարձել են նաև նախորդ խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ամփոփել են համագործակցության ծրագրի իրականացման արդյունքները։
Երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։
Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիստոֆեր Քին ստորագրել են համագործակցության 2025-2026 թվականների ծրագիրը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...