Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ջալալ Հարությունյանի նպատակն այն է, որ վաղեմության ժամկետն ավարտվի. Ցորի գործով նիստը լարված անցավ

Ցորի հայտնի գործով վերաքննիչ քրեական դատարանում այսօրվա նիստում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նոր պաշտպան ներգրավվեց։

Աշոտ Ապրեսյանն ասաց՝ Հարությունյանը խնդրել է հանրային մեղադրողի նկատմամբ բացարկ հայտնել, բայց ինքը չի կարող դա հիմա անել, պետք է ծանոթանա հանրային մեղադրողի վարքագծին, ստանա նյութեր, որպեսզի համոզվի Հարությունյանի ասածների հավաստիության հարցում։

«Ըստ Հարությունյանի, պարոն Նավասարդյանը վկաներին Սյունիքի մարզի   ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխել իր մեքենայով։ Պետք է պահանջեմ տեսագրությունները, լսեմ դատական նիստերի ձայնագրությունները, 11 նիստերում 30 վկաների ձայնագրությունները պետք է լսեմ, ծանոթանամ գործի նյութերին»,-հայտարարեց նոր պաշտպանը՝ նշելով, որ դատարանից ակնկալում է ողջամիտ ժամկետ։

Պաշտպանի պատկերացմամբ, ողջամիտ ժամկետ է մեկ ու կես ամիսը։

Ջալալ Հարությունյանն ասաց՝ համաձայն է։

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանն ասաց՝ երեք շաբաթ ժամկետ էին տրամադրել գործի նյութերին ծանոթանալու, նոր պաշտպան ներգրավելու համար։

«Ինչ վերաբերում է բացարկին անկողմնակալության հիմքով, ապա կարծում եմ, գործը ձգձգելու միտում ունեն։ Գրավոր բացարկ կլինի, դրա մասին մանրամասն կխոսեմ։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, առավելագույնը երեք շաբաթ ժամկետը բավարար է»,-ասաց գործով հանրային մեղադրողը։

Տուժողների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ հայտարարեց՝ գտնում է, որ իրավունքի չարաշահման փաստի հետ գործ ունեն։

«Մշտապես Ջալալ Հարությունյանի բերած կեղծ հիմնավորումներով փորձում են ձգձել այնքան, մինչև վաղեմության ժամկետն անցնի։ Ջալալ Հարությունյանի նպատակն է, որ մինչև հոկտեմբերի 12-ը վաղեմության ժամկետն անցնի։ Գտնում եմ, որ դա հարիր չէ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձին։ Չեմ ցանկանում  համեմատություն անցկացնել գողություն կատարելու համար մի քանի անգամ դատված անձի հետ, բայց նա ավելի տղամարդավարի է պահում իրեն դատարանում, քան գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրողը»,-ասաց Լ. Սիմոնյանը։

Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն ընդհատեց խոսքը։ Դատավորները նեղսրտեցին Սիմոնյանի համեմատությունից։

«Գիտեք ի՞նչ, եթե նման հայտարարությամբ հանդես գային մեր տուժողները, զոհերի ծնողները, որոշակիորեն դատարանի համար ընկալելի կլիներ, բայց դուք որպես պրոֆեսիոնալ... այդ առումով ձեր հայտարարությունը չի բխում փաստաբանի էթիկայի ու այլ կանոններից։ Հասկանում եմ Ձեր էմոցիաները, ամեն դեպքում այս փուլում ձեռնպահ կմնամ Ձեր նկատմամբ սանկցիաներ կիրառելուց, նախազգուշացում անելուց, բայց խուսափեք»,-ասաց Մ. Պապոյանը։

Լ. Սիմոնյանն ասաց՝ երկու կալանավորի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստ է հետաձգել, եկել է նիստին ու տեղեկանում է, որ երեկ նոր միայն պաշտպանի հետ պայմանագիր է կնքվել, այլ վերաբերմունք չի կարող հայտնել։

Տուժողների պաշտպանը շարունակեց, որ ողջամիտ է համարում երկու ժամը, քանի որ ըստ էության դատաքննություն չի լինելու է, լինելու է բողոքների քննություն։ Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրն ասաց՝ համաձայն է  Սիմոնյանի հետ, իրենք էլ ունեն այլ խնդիրներ՝ ներառյալ առողջական։ Մյուս տուժողները նույնպես կողմ արտահայտվեցին 2 ժամ տրամադրելուն, ծնողներից մեկն ընդգծեց՝ անցած նիստին խնդրել էին ամեն կերպ կասեցնել դատական նիստերը ձգձգելու մարտավարությունը, եթե դրա դեմն առնելը հնարավոր չի լինելու, ապա առաջարկում են մինչև հոկտեմբերի 12-ը ժամանակ տան Հարությունյանին, գան ասեն՝ վաղեմության ժամկետը լրացել է, հարցը փակեն, ծնողներն էլ կիմանան արդեն՝ ինչ անեն։

«Խաղեր է գնում, չի կարելի նման բան թույլ տալ, չորս տարի է դատավարության մեջ ենք»,-ասաց զոհվածի ծնողը։

Ընդհանուր առմամբ, դատական  նիստն անցավ լարված մթնոլորտում։ Դատավոր Մխիթար Պապոյանը Ջ. Հարությունյանի պաշտպանին ասաց՝ քրեական գործը վարույթ ընդունելուց հետո 24 ժամ այլ գործով չի զբաղվել, իրենք տեղյակ են ողջամիտ ժամկետներին, իրենց փորձն էլ  շատ բաներ է հուշում։ 

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 6-ին ժամը 12։00-ին։