Ես էլ եմ տալիս այդ որակումը նման սրբшպիղծ հոգևորականներին, թող գնան մտնեն այն ծակերը որտեղից դուրս են եկել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
Անդրադառնալով ընդհանուր թեմային՝ այսպիսի հարց պետք է հնչեցնեմ, որ այսինքն կարելի է լինել կուսակրոն և այլասերված, և դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ՞, մենք այս դիտանկյունից պետք է հարցին նայենք: Այս մասին ԱԺ ճեպազրույցների մասին հայտարարեց ՔՊ-ական ճպատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանին որտեղի՞ց այսպիսի տեղեկություն, որ հոգևորականի մասին նման բան է ասել, արդյոք նա անձերի չի թիրախավորում, ո՞վ է այս տեղեկությունը նրան տրամադրել, և հաշվի առնելով, որ տևական ժամանակ է Վարդան Ղուկասյանը՝ Դոգ անվամբ հայտնի չկա ասպարեզում, արդյոք իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում է նրա ընտրազանգվածին, համակիրներին, ընտրություններին ընդառաջ իր կողմը գրավել:
Ինչ վերաբերում է քաղաքական խոսույթին և խոսույթին առհասարակ, այո, կարող են լինել նաև նման սուր արտահայտություններ և որակումներ:
«Ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ եկեղեցականներին: Ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք, հերթով, անուն առ ազգանուն, բոլորի դիմակը պատռելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս յոթ տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի և սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին»,- ասաց նա:
Նա նշեց, որ եթե հարցի մեջ կար կոնտեքստ, որ անձնավորում կամ թիրախավորում են, ապա այո, անուն առ անուն թիրախավորելու են, անձնավորելու են, դիմակները պատռելու են:
«Այս յոթ տարիների ընթացքում ինչ ասես, չեն արել ու ինչ ասես, չեն ասել, փորձում են բարեպաշտության ինչ-որ նորմերի մասին խոսել, թող գնան մտնեն այն ծակերը, որտեղից դուրս են եկել, այդ մկան ծակերը թող գնան մտնեն վախեցած, ինչպես այն ժամանակ էին ապրում, շարունակեն այդպես ապրել և հեռու մնան ու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունից ու Հայաստանի Հանրապետության պետականությունից»,- ասաց նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել