Հացադուլ հայտարարած 27-ամյա տղամարդու մայրը պնդում է՝ իր որդին անհիմն է բանտում՝ աղջկա պատճառով
Արդեն 9 ամիս է՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է գտնում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Սերժիկ Եսայանը, ով ըստ իր մայրիկի՝ Անժելա Եսայանի, խաբեության զոհ է դարձել և անհիմն ձերբակալված է։ Ս․ Եսայանը երեկվանից հացադուլ է հայտարարել և պահանջում է, որ իրեն ազատ արձակեն, կամ գոնե տնային կալանք տան։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա․ Եսայանը ասաց․
«Երեխաս ունի կին, երկու երեխա՝ 1 և 2 տարեկան, բայց մի խաբեբայի պատճառով դարձել է անարդարության զոհ և գտնվում է Նուբարաշենի բանտում։ 2024 թվականին տղաս աշխատում էր՝ որպես տաքսու վարորդ, և կանչ են գրանցել Կասկադից, իսկ աղջկա անունը՝ Արփինե, և կանչից հետո նա սկսել է հանդիպել, շփվել այդ աղջկա հետ մոտ 8 ամիս։ Միասին տարբեր տեղեր են գնացել։ Արփինեն իմացել է, որ տղաս ունի կին և 2 երեխա ու շանտաժ է արել, որ կամ պետք է իր հետ ամուսնանա, կամ տղայիս համար լավ չի լինի։
Արփինեն տարիքով մեծ է, ծնողներ չունի, մի օր տղայիս կանչել է հյուրանոցում հանդիպման, դրանից հետո ոստիկանությանը բողոք է ներկայացրել, իբրև իրեն առևանգել է տղաս։
2024 թվականի օգոստոսի 2-ից բանտարկել են առանց հիմքերի և ապացույցների, դատը անընդմեջ հետաձգում են ու նորմալ որոշում չեն կայացնում արդեն 9 ամիս։ Տրամադրել են հանրային փաստաբան, որը կարելի է ասել ոչինչ չի ձեռնարկում։ Երբ զանգում ենք կամ չի պատասխանում, կամ ասում է, որ չի կարող գալ դատերին։ Մենք որ հնարավորություն չունենք փաստաբան վարձելու, նշանակում է՝ իմ տղան պետք է զրկվի ազատությունից»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...