ԱՄՆ նախկին պետքարոտւղար Պոմպեոն քննադատել է Թրամփին. շարժվում ենք դեպի մի նոր «Մինսկի համաձայնագիր»
ԱՄՆ-ը բավականաչափ քայլեր չարեց Ռուսաստանին կանգնեցնելու և Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար դեռևս 2014 թվականին: Այս մասին Օդեսայում Սևծովյան անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ԿՀՎ նախկին տնօրեն և պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն այդ պաշտոնները զբաղեցրել է Դոնալդ Թրամփի կառավարման առաջին ժամկետում։
«Ես ափսոսում եմ, որ մենք բավականաչափ քայլեր չգործադրեցինք 2014-ին և 2022-ին… Եվ ես ներգրավված էի Մինսկի բանակցություններում… Մենք արդեն բանակցային սեղանի շուրջ էինք և շատ բան տեսանք ու լսեցինք: Եվ թվում էր, թե վերահսկողության որոշակի գիծ է գտնվել, բայց դա չկանգնեցրեց զանգվածային ագրեսիան 2022-ին:
«Եթե անգամ պատերազմը դադարի, մենք չենք կարող վերադառնալ ռուսական գազին», քանի որ Մոսկվան ցանկացած պահի կարող է նոր թիրախ գտնել իր ագրեսիայի համար։ Դա կարող է լինել հյուսիսը կամ Միջերկրականը, որտեղ Ռուսաստանի Դաշնությունն ունի իր ռազմական կոնտինգենտը: Եթե Պուտինը վայր դնի զենքերը, մենք պետք է հասկանանք, որ դա հեշտությամբ կարող է կրկնվել: Եվ դա կարող է լինել ոչ թե Ուկրաինան, այլ ցանկացած այլ տարածաշրջան, որտեղ ներկա է ռուսական ռազմական կոնտինգենտը»,- նշել է Պոմպեոն։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...