Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Իրենց քրիստոնյա հորջորջող ՀՀ վարչապետը տիկնոջ հետ միասին հերթական անգամ ցնցեց համայն հայությանը՝ վարկաբեկելով Եկեղեցին ու հայհոյելով հոգևոր առաջնորդությանը․ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

ՀՀ իշխանությունը մարտահրավեր է նետել Հայ Առաքելական եկեղեցուն, քանի որ ունի խնդիր իր ազգադավ ու հայրենակործան պարտությունը քողարկելու, ինչպես նաև ազգը կործանելու հատուկ հրահանգված քարոզչություն անելու։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորական դասը, փոխանցում է  Սպուտնիկ Արմենիան։

«Իրենց քրիստոնյա հորջորջող, բայց պարբերաբար անպարկեշտ պահվածք դրսևորող ՀՀ վարչապետը տիկնոջ հետ միասին հերթական անգամ ցնցեց համայն հայությանը՝ վարկաբեկելով Եկեղեցին ու հայհոյելով հոգևոր առաջնորդությանը։ Երբ հոգեկան անհավասարակշիռ այս զույգը Եկեղեցին զավթելու մոլուցք է դրսևորում, հետո այն համեմատում չուլանի հետ, մնում ես ապշած, թե այսպես մինչև ուր ենք գահավիժելու, այս մղձավանջը երբ է վերջանալու»,–նշված է հայտարարության մեջ

Ընդգծվում է, որ մինչ իշխանությունները դավադրաբար հրաժարվում են Արարատից, Արցախից ու հայ ժողովրդի նվիրական սրբություններից, հայոց հայրապետը Շվեյցարիայում Եկեղեցիների Համաշախարհային Խորհրդի հարթակից (որն ունի 300 եկեղեցի և 600 միլիոն հետևորդ), բարձրաձայնում և դատապարտում է սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի հայաթափումը, Բաքվում պահվող ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարությունն ու միջազգային նորմերի աղաղակող խախտումները։

Հիշեցվում է, որ տարիներ առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը Թուրքիայում հրապարակավ խոսում է Հայոց ցեղասպանության մասին, ինչից այսօր հեշտորեն հրաժարվում են օրվա ղեկավարները։

«Հասկանալի է, թե այժմյան բոկոտն ու ապաշնորհ իշխանության վախերը որտեղից են ծնունդ առնում ու ինչ նպատակ են հետապնդում հայոց Եկեղեցու և հոգևոր իշխանության դեմ հանիրավի քարկոծումով։ Նրանք փափագում են խլել մեր հոգևոր ինքնությունը, հայրենիքն ու սրբությունները, որը դարեր ի վեր երազել են իրականացնել մեր թշնամիները։ Այլապես ինչո՞ւ պիտի երկրի արտաքին սպառնալիքը թողած, օրհասական այս պահին, Եկեղեցու դեմ ներքին խժդժություններ բորբոքեին, սրբապիղծ մտքերով հանրությանը մոլորեցնեին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հոգևոր դասը հույս ունի, որ հայ ժողովուրդը կհամախմբվի ընդդեմ ազգակործան չարիքի, քանզի քաղաքական ուժերը ժամանակավոր են, իսկ Եկեղեցին՝ հարատև։