Արմավիր-Երևան երթուղին ժամանակավոր սպասարկում է նորագյուղցի Բոգոյի՝ (Ռուբեն Կոստանյան) ընկերությունը՝ հնամաշ ու անսարք գազելներով. Hetq.am
Արմավիրի մարզում միասնական երթուղային ցանցն իրականություն չի դառնում: Արդեն 4 տարի է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն Վարչական դատարանում վիճարկում է Արմավիրի տարածքը սպասարկելու համար հայտարարված մրցույթի արդյունքները: Մինչ այդ, Արմավիրից Երևան և հակառակ ուղղությամբ երթևեկողների համար ժամանակավոր լուծում են գտել. օգտվել հնամաշ գազելների կամ 7 տեղանոց ավտոմեքենաների ծառայություններից ու սպասել դատական վեճի ավարտին: Այս մասին գրում է Հետքը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ընդամենը 19 մեքենա է շահագործվում, որից 16-ը՝ հիմնական, 3-ը՝ պահուստային: Երթուղու երկարությունը 43 կմ է, երթի տևողությունը՝ 1 ժամ 10 րոպե:
Արմավիր քաղաքի բնակիչ Նարեկ Ղևոնդյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է Արմավիրի տրանսպորտի վիճակի մասին: Գրություններով դիմել է պատկան մարմիններին, սակայն դրանից իրավիճակը չի փոխվում: «Հետքի» հետ զրույցում Նարեկն ասաց, որ այժմ Արմավիր-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղին շատ քիչ ավտոմեքենաներ են սպասարկում:
Այդ ավտոմեքենաների մի մասը «Գազել» է ու հին: Անսարքության պատճառով ճանապարհներին հաճախ են կանգնում: Մարդիկ ստիպված են լինում շոգ մեքենայի մեջ սպասել, մինչև վարորդներն անսարքությունները վերացնեն: Նարեկ Ղևոնդյանն ասում է, որ ուղևորատոմսը 500 դրամ է, ինչը թանկ է սպասարկման դիմաց։
Իրավիճակը փրկում են 7 տեղանոց մասնավոր ավտոմեքենաները, որոնք, օգտագործվելով որպես տաքսի, լրացնում են բացը: Սակայն, այստեղ էլ օգտվողները լուրջ խնդիր են տեսնում: Վարորդների նկատմամբ պատշաճ հսկողություն չկա, թեև ուղևորափոխադրում են իրականացնում: Որպեսզի ուսանողները կամ աշխատանքի գնացողները չուշանան, ստիպված օգտվում են այդ ավտոմեքենաներից:
Արմավիրի մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի մրցույթը կայացել է 2021թ. նոյեմբերի 19-ին, որի արդյունքում Վաղարշապատի տարածարջանը սպասարկվում է «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի կողմից: Իսկ Արմավիրի տարածաշրջանը սպասարկելու համար մրցույթին հայտ ներկայացրած կազմակերպությունները, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, չեն բավարարել պահանջներին, և մրցույթում հաղթող չի ճանաչվել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ մրցույթի արդյունքները ներկայում վիճարկվում են դատական կարգով: Գործընթացի ավարտից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ մարզում միասնական երթուղային ցանցի ներդրմանը:
Մինչ այդ, նախարարությունը 2024թ. նոյեմբերին հայտարարություն էր հրապարակել՝ «Արմավիր-Երևան» թիվ 207 միջմարզային երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր տրամադրելու մասին: Գնահատմանը մասնակցելու նպատակով ներկայացվել է մեկ դիմում՝ «Երկու ընկեր» ՍՊԸ-ի կողմից:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել