ՌԴ-ն ԱԹՍ-ներով գրոհել է Չեռնիգով և Օդեսա քաղաքները. կան զոհեր
ՌԴ-ն հունիսի 3-ի գիշերը «Շահեդ» անօդաչու սարքերով գրոհել է Ուկրաինայի Չեռնիգով քաղաքը։ Պայթյունների հետևանքով կան զոհեր։ Այս մասին Telegram-ում հայտնել է Չեռնիգովի ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Բրիժինսկին։ Այս մասին գրում է korrespondent.net-ը:
«Գրանցել է մասնավոր հատվածի վրա անօդաչուի հարվածելու դեպք։ Մարդկանց շրջանում կան զոհեր։ Տեղեկատվությունը ճշտվում է», - գրել է նա։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ավելի վաղ զգուշացրել էին, որ Չեռնիգովի ուղղությամբ թռչում են անօդաչու թռչող սարքերի մի քանի խմբեր։
Հունիսի 3-ի գիշերը ռուսական կողմն անօդաչու թռչող սարքեր են արձակել Օդեսայի վրա, կան ավերածություններ։ Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին հայտնել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը։
«Եվս մեկ գիշերային հարձակում։ Վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ, այրվել են մեքենաներ։ Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան», - նշել է նա։
Տրուխանովի խոսքով՝ միջադեպի վայրում աշխատում է օպերատիվ շտաբ։ Մասնավորապես, մոտ ապագայում կկազմակերպվեն խորհրդակցություններ քաղաքային բյուջեից օգնություն ստանալու, ինչպես նաև eRestoration ծրագրի շրջանակներում փոխհատուցում ստանալու վերաբերյալ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...