Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում հունիսի 5-ին և 6-ին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 5-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն քաղաքների, Զորավան, Արագյուղ, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Արգել, Պռոշյան բնակավայրերի գազասպառողների, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի (ամբողջությամբ), Մուղնի թաղամասի, Տանձանոց թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Փոքր Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ, Նոր Երզնկա բնակավայրերի գազասպառողների, «Արմֆուդ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Լիոն Կառլո-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լիոն Կառլո-2» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սատիմար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել