Ձեր շենքը զրկում է մեզ արևի լույսից, թոռս որտե՞ղ է հեծանիվ քշելու. բողոքի ակցիայի մասնակիցը դեմ է, որ իր հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցվի
Այս հողերը թանկ են, մենք այնքան միլիոններ ենք դրել, մեր տները սարքել ենք, որ մենք առանձին քաղաքից դուրս գանք, ապրենք այստեղ, մեր երկրից հեռու չմնանք։ Հիմա դու ինչու ես գալիս իմ առողջության հետ խաղ անում, որ դու բիզնես անես, «միլիոնները դնես քո տակը», այս տեռորը պետք է վերջ լինի։ Լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցում բողոքի ակցիայի մասնակից Առինջ գյուղի բնակիչը: Նրանք դեմ են, որ հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցվի։
«Չի կարելի սեփական տների մեջ բարձրահարկ կառուցել։ Բարձրահարկ եք կառուցում, որ վերեւից նայեք, թե մարդիկ ինչ են անո՞ւմ: Մենք կարող ենք գնալ մինչև Եվրոդատարան, այս ինչ տեռոր է, ո՞վ է բացատրություն տալու, թե մենք ինչ ենք քաշում, կամ պետք է շատ թանկ դուրս գան դրա տակից, կամ պետք է քանդվի: Ավելի լավ է չսարքեն, իրենք շատ «մեծ թանկով պետք է դրա տակից դուրս գան»։ Տեսեք, այս երկուսի շին թույլտվությունները գծագրությունով իմ ձեռքն է։ 64 հատ տուն է լինելու այստեղ, նույն էլ այստեղ։ Իրենք ունեն 12 հատ պարկինգի տեղ, գետնի տակը։ Բացատրեք տեսնեմ այս շոշը երեք մետր է, ու՞ր են կանգնելու մեքենաները։ Այդ տերերը պետք է հյուրեր ունենան թե չէ. վաղը մյուս օրը իմ թոռը, որ դուրս գա ստեղ հեծանիվ քշի, ընկնի՞»:
Նշենք, որ բնակիչները նշում են, որ շինարարության համար թույլտվություն տալու փուլում իրենք գրավոր դեմ են արտահայտվել, ու թեև Կադաստրի կոմիտեն էլ համաձայնություն չի տվել, համայնքն արտոնել է կառուցապատողին սկսել շինարարությունը։




















«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում
Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի ...
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է
«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել
«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ
ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադր...
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել