Ռուբիոյին և Թրամփին անհրաժեշտ են «արդյունքներ և վերջնաժամկետներ» Ուկրաինայի հարցում. Պետդեպ
ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները երկար ժամկետով չեն ձգվի։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին «անհրաժեշտ են արդյունքներ և ժամկետներ»։
«Ցանկություն կա, որ սա ամիսներ շարունակ չձգվի կամ հանդիպումներն անցկացվեն միայն հանդիպումների համար։ Սա մեկ տարի չի տևելու», - ասել է Բրյուսը։
Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ եթե բանակցություններում հաջողվում է առաջընթացի հասնել, «ապա ամեն ինչ առաջ է շարժվում, և իրավիճակը կարող է իսկապես փոխվել»։
Ավելի վաղ ABC News-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահը հիասթափված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքից և վերջին օրերին ավելի ու ավելի է հեռանում հակամարտության թեմայից։ Հրատարակության զրուցակիցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի կողմից կարգավորման վերաբերյալ հուշագրում ներառված են «անիրագործելի» կետեր։
Ռուսական և ուկրաինական կողմերը քննարկել են առաջարկվող հուշագրերը հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլում։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...