Թուրքիան խոշոր ներդրումներ է նախատեսում վերականգնվող էներգիայի ոլորտում
Թուրքիան նախատեսում է խոշոր ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման գործում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Ահմեթ Բերատ Չոնկարը՝ ելույթ ունենալով Բաքվի էներգետիկ ֆորումում:
«Մեր ազգային էներգետիկ ծրագիրը նախատեսում է վերականգնվող էներգիայի աղբյուրներում մեծածավալ ներդրումներ: Այսօր մեր տեղադրված հզորության 60 %-ը գալիս է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, ինչը մեզ այս ցուցանիշով դարձնում է հինգերորդը Եվրոպայում և տասնմեկերորդը՝ աշխարհում», - ասել է նա:
Չոնկարը նշել է, որ մինչև 2035 թվականը Թուրքիան նախատեսում է արևային և քամու էներգիայի արտադրության ընդհանուր հզորությունը 30-ից հասցնել 120 ԳՎտ-ի, ինչը կպահանջի մոտ 100 միլիարդ դոլարի ներդրում։ Նա նաև հավելեց, որ Աքքույուում առաջին ատոմակայանը նախատեսվում է շահագործման հանձնել մոտ ապագայում։ Այսպիսով, նախատեսվում է մինչև 2050 թվականը հասնել 20 ԳՎտ ատոմային էներգիայի հզորության։
«Կարևորագույն հանքանյութերը կարևոր դեր են խաղում մաքուր էներգիայի անցման գործում: Էսքիշեհիրում մենք ունենք աշխարհի ամենամեծ պաշարներից մի քանիսը, Բեյլիկովայի հանքավայրը ծավալով աշխարհում երկրորդն է: Մենք պլանավորում ենք համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ այդ ռեսուրսները զարգացնելու համար՝ ցածր ածխածնային տնտեսության անցման շրջանակներում: Կարևորագույն հանքանյութերի հարցը գնալով ավելի արդիական է դառնում», - ասել է Չոնկարը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...