Չեչնիայի իշխանությունները մեկնաբանել են Մոսկվայում հայ տղամարդու առևանգումը
Արեգ Շչեպիխինը, որի՝ Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում անհայտ անձանց կողմից առևանգման մասին հաղորդվել էր ավելի վաղ, իրականում չի առևանգվել, այլ բերման է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, հայտնել է Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը։ Այս մասին գրում է rbc.ru-ն:
Նա հայտնել է, որ հունիսի 3-ից ՌԴ ՆԳՆ Չեչենական վարչությունը հետաքննություն է անցկացնում Շչեպիխինի նկատմամբ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածով (հավատացյալների զգացմունքները վիրավորելը) և Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով (ատելության կամ թշնամանքի հրահրում, ինչպես նաև մարդկային արժանապատվության նվաստացում). պատճառը նրա արած հայտարարությունն են։
«Հանցագործ Արեգ Շչեպիխինը, որը բացահայտ, հրապարակայնորեն և բազմիցս կոչ է արել էթնիկ զտումների և նացիզմի, վիրավորել է կրոնն ու Աստծուն, ինչպես նաև հստակ ծայրահեղական հայացքներ է արտահայտել, չի առևանգվել, այլ բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, որոնք համագործակցում են Մոսկվայի համապատասխան մարմինների հետ», - գրել է Դուդաևը իր Telegram ալիքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտակայքում, մի խումբ տղամարդիկ առևանգել են հայ գործարար Արեգ Շչեպիխինին, որը, ինչպես նշված է նրա սոցիալական ցանցերում, աշխատում է Корпорация «МСП» ԲԲԸ-ում: Վերջինս օգնության է կանչել անցորդներին և խնդրել զանգահարել ոստիկանություն, հայտնում է svoboda.org-ը՝ ռուսական թելեգրամյան ալիքներին հղումով:
39-ամյա Շչեպիխինն ինստագրամյան էջում մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցում վիրավորել է չեչեններին, Ալլահին և Ղուրանը։ Դրանից հետո չեչեն բլոգերները պահանջել են գտնել տղամարդուն։
Շչեպիխինի առևանգման վերաբերյալ SOTA-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ երեքշաբթի ավելի վաղ հայտնի չեչեն բլոգեր Սախաբ Մակալովը կիսվել էր Արեգ Շչեպիխինի՝ չեչենների նկատմամբ վիրավորանքների մասին տեսանյութով: Ավելի ուշ Մակալովը հրապարակել էր գործարարի առևանգման տեսանյութը:
Մի շարք առցանց հրատարակություններ, այդ թվում՝ BAZA-ն, գրում են, որ առևանգված տղամարդուն Մոսկվայի կենտրոնից տարել են մեքենայի բեռնախցիկում։ SOTA-ն նշում է, որ մեքենան ուներ համարանիշ, որը գրանցված է Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությունում։ Այժմ Շչեպիխինի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Դեռևս պաշտոնական տեղեկատվություն կամ մեկնաբանություններ չկան։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել