Վերջին երկու ամիսներին ԿԽՄԿ-ն չի հանդիպել Բաքվում պահվող հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) վերջին անգամ տեսակցել է Բաքվում պահվող հայ գերիներին 2025 թվականի մարտին։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մեր կազմակերպությունը իշխանությունների հետ բանակցում է, որպեսզի որոշակի հարցերում ունենա շարունակական ներկայություն և աջակցություն։ Թե ինչ ձևաչափով է այն իրականացվելու, չեմ կարող ասել, իսկ այն ձևաչափը, որով հնարավոր էր այցելել հայ գերիներին, վերջին անգամ իրականացվել է մարտ ամսին», – նշել է Ամատունին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ չեն երկարաձգելու ԿԽՄԿ-ի մանդատը երկրում՝ նշելով, որ այլևս չեն տեսնում միջազգային կառույցի անհրաժեշտությունը։
Այս որոշումը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մի շարք շրջանակներում, քանի որ ԿԽՄԿ-ն կարևոր դեր ունի պատերազմական գերիների և պահվող անձանց վիճակի մշտադիտարկման և աջակցման գործում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել