ՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 54,000-ն է լրացրել հայտարարագիր․ Նաիրի Սարգսյան
ՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 54,000-ն է լրացրել հայտարարագիր։ Մոտ 806,000 մարդ բոյկոտում և մերժում է հայտարարագրման համակարգը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Այս պարտադրված օրենքը ոչ թե թափանցիկության, այլ վախի ու ճնշման գործիք է, որը հանգեցնում է հարկային տեռորի և չհարկվող եկամուտների հարկման։ Վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որ պետական համակարգի աշխատողներին ստիպում են հայտարարագիր լրացնել՝ նրանց համար սահմանելով վերջնաժամկետներ և վախեցնելով տարբեր հետևանքներով։
Հարգելի քաղաքացիներ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը շարունակում է «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիան։ Մենք լիակատար աջակցություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս հարցում բախվում են սպառնալիքների, հարկադրանքի կամ աշխատանքից հեռացման վտանգի։
Մենք պատրաստ ենք օգնել և աջակցել ձեզ՝ ինչպես դատական ատյաններում, այնպես էլ մյուս համապատասխան կառույցներում։
Վստահեցնում ենք՝ միահամուռ ջանքերի շնորհիվ հասնելու ենք այս անհեթեթ օրենքի չեղարկմանը։ Սիրելի քաղաքացիներ, չվախենաք, չհանձնվեք, չընկրկեք։
Լրացուցիչ հարցերի կամ անվճար խորհրդատվության համար կարող եք զանգահարել
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության խորհրդատվական հեռախոսահամարներով․
Համապետական և Երևան
011 65 96 96
043 09 00 07
043 00 30 60
098 11 83 21
Գյումրի
098 08 85 58»,-գրել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել