Ով է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ «Հանրապետական» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ առաջարկով դիմելով ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությանը․ «․․․Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող կառավարիչները ձախողել և չեն կատարել 2021թ. ԱԺ կողմից հաստատված կառավարության գործունեության ծրագիրը, ինչպես նաև մինչ այժմ ընդդիմադիր պատգամավորների կողմից այդպես էլ ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրվել, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնելու՝ այդ նպատակով առաջարկելով ՀՀԿ Խորհրդի փորձառու և բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող ՀՀ վարչապետի թեկնածու և նախապատրաստել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար»:
Մենք տեղեկացանք, որ առաջիկա օրերի ընթացքում ՀՀԿ-ն կներկայացնի վարչապետի իր թեկնածուի անունը, որը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։
Նշենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանի անունն էր շրջանառվում որպես ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու, սակայն այժմ ընտրությունը փոխել են՝ կանգ առնելով Աշոտյանի թեկնածության վրա»:
Մանրամասները՝ այստեղ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել