Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ դրա ներկայիս տիտղոսային ազգի ներկայացուցիչների նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին․ Ոսկանյան
Մինչ Բաքվի բարբարոսկան վարչախումբը նունիսկ պաշտոնական բարբաջանքներում Հայաստանը կոչում է ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան» շինծու անվանումով, փաստն այն է, որ ներկայիս արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ դրա ներկայիս, այսպես կոչված, տիտղոսային ազգի ներկայացուցիչների նախնիները իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Մասնավորապես, արհեստածին Ադրբեջանում «ազգային էպոս» հռչակված «Ղորղուդ պապիս գրքի»՝ 16-րդ դարում գրված և Դրեզդենում պահվող ձեռագրի հեղինակն իր իսկ երկի լեզուն բառացիորեն կոչում է «օղուզների ցեղի լեզու», ինչից պետք է եզրակացնել, որ դրանով խոսող էթնիկական միավորին համարում է ոչ թե ադրբեջանցի, այլ օղուզ։ Պատմության և սեփական նախնիների հիշատակի առջև չմեղանչելու համար Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան» կամ, եթե «-ստան» հնդեվրոպական ծագման իրանական ածանցը հակասում է թուրանական «գաղափարախոսությանը» կառաջարկեի մաքուր թյուրքական «Օղուզ Յուրդու» տարբերակը»,-գրել էնա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել