Փակվեց «Գոյ» թատրոնը և մենք զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից՝ առանց պատշաճ քննարկման և համաձայնության․ հայտարարություն
Մենք՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներս, դիմեցինք դատարան՝ վիճարկելու «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացման գործընթացը։ Մեր պահանջը՝ ճանաչել վերակազմակերպման պետական գրանցումը անվավեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գոյ» թատրոնը։
«Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել, հետևաբար չունենք իրավական շահագրգռվածություն այս գործընթացը վիճարկելու համար։
Սակայն մենք համոզված ենք, որ այս որոշումը անտեսում է մշակույթի ոլորտում ստեղծագործողների իրավունքները։
Այս որոշման հետևանքով փակվեց ԳՈՅ ԹԱՏՐՈՆԸ և մենք զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից՝ առանց պատշաճ քննարկման և համաձայնության։
Սա ոչ միայն անարդար է, այլև հակասում է ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին։
Մենք չենք լռելու։ Մեր պայքարը շարունակվում է՝ հանուն մշակույթի ոլորտի արդարության վերականգնման»,-ասված է հայտարարության մեջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել