Օդեսայի մոտակայքում նախատեսվում է երկու արևային էլեկտրակայանի կառուցում
Օդեսայի մարզում փնտրում են ավելի քան 15 միլիոն գրիվնայի չափով միջոցներ երկու արևային էլեկտրակայանների տեղադրման համար, գրում է intent.press–ը։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է DREAM հարթակում։
Օդեսայի մարզի Վելիկոդոլինսկոե գյուղում նախատեսվում է էլեկտրամատակարարման ցանցերի լայնածավալ վերակառուցում՝ ջրհան կայանի տարածքում արևային էլեկտրակայանի կառուցմամբ։
Նախագիծը ներառում է արևային էլեկտրակայանի տեղադրում, որը կապահովի կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտի՝ Վելիկոդոլինսկոյեի ավելի քան 8 հազար բնակիչների, այդ թվում նորակառույցների, ինչպես նաև արդյունաբերական սպառողների համար ջրամատակարարող պոմպակայանի անխափան գործունեությունը։ Արևային էլեկտրակայանը կազմված կլինի 360 ֆոտովոլտային մոդուլներից՝ տարեկան մինչև 365,000 կՎտ/ժ ընդհանուր արտադրությամբ։
Կտեղադրվեն երկու հիբրիդային ինվերտորներ՝ յուրաքանչյուրը 50 կՎտ հզորությամբ, ինչպես նաև 13 մարտկոցներից բաղկացած բլոկ՝ յուրաքանչյուրը 2.4 կՎտ/ժ հզորությամբ, որոնք կտան ընդհանուր 31.2 կՎտ/ժ հզորություն։ Բացի այդ, հնացած էլեկտրական սարքավորումները կփոխարինվեն նորերով։ Ինչպես նշված է նկարագրության մեջ, օբյեկտի հիմնական նպատակն է փոխհատուցել պոմպակայանի սեփական էներգիայի սպառումը։ Ստացված էներգիայի մի մասը հնարավոր կլինի մատակարարել ցանցին, բայց ոչ ավելի, քան էլեկտրական կայանքների թույլատրելի հզորության 25 %-ի չափով։
Նախագիծն արդեն սահմանել է մոտավոր բյուջեներ.
–էնտուզիազդների փողոցում գտնվող արային կայանի համար - 9 միլիոն գրիվնա։
–Պարկովկայա փողոցում գտնվող արևային կայանի համար- 6.2 միլիոն գրիվնա:
Սակայն, դեռևս ֆինանսավորման որևէ աղբյուր չի հաստատվել։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...