Միլիոնավոր նոր տներ Անգլիայում պետք է հագեցած լինեն արևային վահանակներով
Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Անգլիայում կառուցվող միլիոնավոր նոր բնակելի տներում արևային վահանակների տեղադրումը կդառնա պարտադիր: Այս պահանջը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի ծախսերի և արտանետումների կրճատմանը, կներառվի «Ապագայի տների ստանդարտի» խոշոր թարմացման մեջ, որը նախատեսված է 2025 թ.՝ հրապարակելու համար:
Էներգետիկայի նախարար Էդ Միլիբենդի խոսքերով՝ Անգլիայի միլիոնավոր նոր տներ կհագեցվեն արևային վահանակներով: Նոր կանոնը կլինի «Ապագայի տների ստանդարտի» բարեփոխումների մաս: Քաղաքականությունը նախատեսում է տանիքներին արևային վահանակների պարտադիր տեղադրում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անիրագործելի է: Սա կօգնի տնատերերին խնայել էլեկտրաէներգիայի ծախսերը և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:
Նախկին՝ պահպանողականների կառավարությունը դիտարկում էր տանիքների 40 %-ը արևային վահանակներով ծածկելու պահանջը: Սակայն Միլիբենդի մոտեցումն այն է, որ կառուցապատողները, նույնիսկ եթե չեն հասնում 40 % ցուցանիշին, պարտավոր կլինեն տեղադրել որոշակի քանակի արևային մոդուլներ: Նա նշել է. «Նախորդ համակարգի խնդիրն այն էր, որ այն սահմանում էր վահանակների ծածկույթի կոնկրետ տոկոս, բայց եթե չէիր հասնում դրան, ապա ոչինչ պետք չէր անել: Մեր պլաններում մենք այդպես չենք ասելու: Մենք կասենք, որ նույնիսկ եթե չեք հասնում 40 %-ին, դուք պարտավոր կլինեք տեղադրել որոշակի քանակի արևային վահանակներ, բացառությամբ հազվագյուտ բացառիկ դեպքերի»:
Գնահատականներով՝ արևային վահանակների պահանջը նոր շենքի արժեքը կավելացնի մինչև 4,000 ֆունտ ստերլինգ: Սակայն դրանց տեղադրումը կարող է բնակիչներին տարեկան խնայել մինչև 1,000 ֆունտ էլեկտրաէներգիայի վրա:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...