Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

«Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը

«Արմավիր» բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երկար ժամանակ մտածում էի արձանգանքել, թե ոչ ձեր կայքում հունիսի 1-ին հրապարակված 10 ամսական Պ.Ա.-ի մահվան հետ կապված տեղեկատվությանը։ Որոշեցի համառոտ պարզաբանում տալ։

Նախ, երեխային Արմավիրի հիվանդանոց է տեղափոխել ոչ թե մայրը, այլ՝ տատը։ Նա նշել է, որ երեխան ջերմել է, տրվել է ջերմիջեցնող։ Դիմելու պահին երեխան հանգիստ էր, ջերմությունը եղել  նորմալ, սատուրացիան՝ նորմալ(97%)։ Հետևաբար, առաջին բուժօգնության  որևէ անհրաժեշտություն չի եղել։ Հնարավո՞ր է, որ որևէ բժիշկ անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն չցուցաբերի հիվանդին, մանավանդ երեխային։

Երեխան ուղղորդվել է պոլիկլինիկա՝ տեղամասային մանկաբույժի մոտ, որպեսզի նա զննի և կազմակերպի բուժումը։ Ես չեմ ասել, որ «Երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի», այլապես ինչու՞ պետք է ուղղորդեի տեղամասային մանկաբույժի մոտ, կուղարկեի տուն։

Երեխան տեղամասային բժիշկ Լալա Ե.-ի կողմից ուղեգրվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ 4 օր անց մահացել է։

Ըստ ծնողի, ստացվում է , որ 2 բժիշկ հաջորդաբար հրաժարվել են առաջին բուժօգնություն ցուցաբերել նույն հիվանդին։ Առնվազն անհասկանալի է…

Պ.Ա.-ն 4 օր անց մահացել է հիվանդանոցում։ Բուժող բժիշկը հարազատներին հանգամանորեն բացատրել է հիվանդության և մահվան հանգամանքների մասին։

Դատաբժշկական փորձաքննության արդյունքները լինելուց հետո , անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում։

Ցավակցում եմ երեխայի ծնողներին և հարազատներին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 11-ին  ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Մայիսի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին էր դիմել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Ս․-ն և հայտնել, որ մայիսի 7-ին իր մանկահասակ դստերը, 10 ամսական Ա․ Պ․-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ մանկական բաժանմունքի վարիչ, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գառնիկ Դ․-ն կատարել էր երեխայի թոքերի և թթվածնի ստուգում, որից հետո հայտնել էր, որ երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի և ուղղորդել էր տեղամասի մանկաբույժ, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լալա Ե․-ի մոտ, ով նույնպես ստուգումներ կատարելուց հետո, հետագա ստուգումների համար ուղեգրել էր Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ իր դուստրը ստացիոնար բուժում էր ստացել մինչև մայիսի 11-ը և մահացել։

Լուսինե Ս․-ն նաև հայտնել էր, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ՝ Գառնիկ Դ․-ի և տեղամասի մանկաբույժ՝ Լալա Ե․-ի կողմից առաջին բուժօգնություն չցուցաբերելու և իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու պատճառով իր երեխան մահացել է։