2 ամիս քարոզարշավ կընթանա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 15-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն է: Չնայած ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, նախնական տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին, սակայն առաջադրումներն ավարտվելու են 5 օրից: Ընտրությունները կայանալու են կուսակցության համաժողովի ընթացքում, որի ժամանակ ՔՊ նոր վարչություն կընտրեն:
Գործող 16 հոգանոց վարչության կազմը 5-ով կավելանա: Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդլայնել կանանց քվոտան․ վարչության ամեն երրորդ անդամը կին է լինելու, ուստի կանանց շրջանում թեժ պայքար է սկսվել: Նաեւ դրանով է բացատրվում որոշ կին թեկնածուների արտասովոր ակտիվ հրապարակային գործունեությունը` Փաշինյանի անօրինական քայլերը պաշտպանելու եւ անընդունելի լեքսիկոնը երկրորդելու ուղղությամբ: Հուլիսի կեսերից էլ քարոզարշավն է մեկնարկելու:
Ճիշտ է, տասնյակ ՔՊ-ականներ ուզում են վարչության անդամ դառնալ, սակայն վստահ են, որ Փաշինյանի ճաշակով է այն ձեւավորվելու` ընտրիչներն առաջնորդվելու են նրա նախընտրություններով»:
Մանրամասները՝ այստեղ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել