Թրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան
ԱՄՆ դաշնային կառավարությունը որոշել է կրկնապատկել Ազգային գվարդիայի՝ Լոս Անջելեսում հակամիգրացիոն ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տեղակայված զորքերի թիվը՝ հասցնելով այն 4000-ի: Այս մասին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է երկուշաբթի՝ հունիսի 9-ին, X սոցիալական ցանցում:
Ազգային գվարդիայի նոր ստորաբաժանումներից բացի, Լոս Անջելես կուղարկվի նաև Կալիֆոռնիայի «Փենդլթոն» ճամբարից 700 ծովային հետևակային: ԱՄՆ նախագահի վարչակազմը որոշումը հիմնավորել է «դաշնային աշխատակիցներին և շենքերին սպառնացող սպառնալիքների աճով», գրում է AFP-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Լոս Անջելեսում ընթացող բողոքի ցույցերը, անկարգություններ ստեղծելու համար մեղադրել է «պրոֆեսիոնալ խռովարարներին և անկարգությունների կազմակերպիչներին»։ Նա սպառնացել է Կալիֆոռնիա ուղարկել ավելի շատ դաշնային իրավապահ մարմինների։ Իսկ իր Truth Social»սոցիալական ցանցում գրառման մեջ Թրամփը սպառնացել է բռնություն կիրառել այն ցուցարարների նկատմամբ, որոնք «անհարգանք» կցուցաբերեն իր ուղարկած զինվորների նկատմամբ։
Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմը Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար ծովային հետևակայիններին օգտագործելու Թրամփի որոշումը որակել է «հակաամերիկյան»։ Նյուսոմն ասել է, որ նման ստորաբաժանումները պետք է պայքարեն արտաքին սպառնալիքների դեմ, այլ ոչ թե ներքին։
«Նրանց չպետք է ուղարկեն ամերիկյան հող՝ մեր սեփական քաղաքացիների դեմ կռվելու և բռնապետ նախագահի խելահեղ ֆանտազիան իրականացնելու համար», - ասել է Կալիֆոռնիայի նահանգապետը։
Միաժամանակ Նյուսոմը խոստացել է դատի տալ Թրամփին։ Ամերիկյան օրենքների համաձայն՝ դաշնային վերահսկողության տակ գտնվող անվտանգության ուժերը անկարգությունների դեմ պայքարում կամ արտակարգ իրավիճակի դեպքում ներգրավելու համար նահանգային իշխանությունները պետք է իրենք համապատասխան հարցում ներկայացնեն Վաշինգտոնին։ Մինչդեռ Թրամփը դա արել է իր կամքով:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում զանգվածային անկարգությունները շարունակվում են ուրբաթ օրվանից: Ցուցարարները բողոքում են Թրամփի խիստ ներգաղթային քաղաքականության, մասնավորապես՝ ներգաղթյալների արտաքսման դեմ:
Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...