Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանը
Կորոնավիրուսի նոր շտամը՝ «Նիմբուս»-ը, կարող է վարակման դեպքերի աճի ալիք առաջացնել արդեն այս ամռանը, կամ ավելի ճշգրիտ՝ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի առողջապահության անվտանգության գործակալությանը (UKHSA):
Նշվում է, որ «Նիմբուս»-ը ծագել է «Օմիկրոն»-ից, այն արդեն տարածվել է Չինաստանում և Սինգապուրում։
«Կովիդով վարակվածների տոկոսը հասել է այս տարվա ամենաբարձր մակարդակին և արդեն 97 տոկոսով ավելի բարձր է, քան մարտ ամսին գրանցված մակարդակը», - ասվում է հոդվածում։
Ուորվիքի համալսարանի վարակաբան, պրոֆեսոր Լոուրենս Յանգի խոսքով՝ ամռանը կարող է դեպքերի աճ լինել տաք, խոնավ եղանակի և մարդկանց միջև սերտ շփման պատճառով։
Նա նաև հավելել է, որ «Նիմբուս»-ը կարող է ունենալ իմունային համակարգից խուսափելու բարելավված ունակություն, ինչը վարակն ավելի վտանգավոր է դարձնում։ Նոր շտամն իր դրսևորումներով առանձնապես չի տարբերվում նախորդներից՝ այն առաջացնում է հոգնածության զգացում, ջերմություն, մկանային ցավեր և կոկորդի ցավ, ընդգծվում է նյութում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել