Իսրայելը Գրետա Թունբերգին արտաքսել է Շվեդիա՝ Գազայի հատված մտնելու փորձից հետո
Իսրայելի արտգործնախարարությունը հայտնել է, որ շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը արտաքսվել է երկրից՝ փորձելով միանալ «Ազատության նավատորմին» և մուտք գործել Գազայի հատված։ «Գրետա Թունբերգն այս պահին արդեն դուրս է եկել Իսրայելից՝ մեկնելով Շվեդիա՝ Ֆրանսիայի միջով անցնող չվերթով», — նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Արտգործնախարարության տվյալներով՝ Թունբերգի հետ միասին Բեն Գուրիոնի օդանավակայան են տեղափոխվել նաև նույն նավում եղած Ֆրանսիայի, Թուրքիայի, Բրազիլիայի և Շվեդիայի քաղաքացիները՝ իրենց երկրներ վերադառնալու համար։ Նախօրեին իսրայելական ուժերը կանգնեցրել ու զննել էին «Madleen» անունով նավը, որը մասնակցում էր Գազա մեկնող «Ազատության նավատորմի» գործողությանը։ Նավում եղել է 12 մարդ, այդ թվում՝ Գրետա Թունբերգը։
Արտաքսման պահին Թունբերգը հայտարարել է, թե Իսրայելն իրեն «պաշտոնապես առևանգել է»։ Նա կոչ է արել իր կողմնակիցներին և Շվեդիայի կառավարությանը՝ միջամտել իր և մյուս ձերբակալվածների ազատման համար: Ի դեպ, մինչ այդ Իսրայելի իշխանությունները Թունբերգին առաջարկել էին դիտել ՀԱՄԱՍ-ի 2023 թվականի հարձակման մասին ֆիլմը, հայտնում է Газета.ру-ն։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...