Ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար, վերջերս ձերբակալված Արմեն Դանիելյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Ուսումնասիրելով Պետրոսյանի կենսագրությունը՝ հետաքրքիր փաստ բացահայտեցինք:
Ըստ Պետրոսյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2017-2022թթ. աշխատել է «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ում` որպես տնօրեն: Սակայն, էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ. աշնանը:
Թե ինչպես է ՍԱՏՄ ղեկավարի հավանական թեկնածուն տնօրեն աշխատել գոյություն չունեցած ՍՊԸ-ում, թերեւս կիմանա միայն նրան նշանակողը: Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, որ այս կառույցում այնպիսի «բարդակ» վիճակ է եղել նախորդ ամիսներին, որ հնարավոր է Պետրոսյանի նշանակումն էլ գլուխ չգա, քանի որ նա էլ այս կամ այն կերպ առնչվել է յուրացումներին, ինչի համար 6 ամիս աշխատած նախկին պետը` Արայիկ Հարությունյանի հովանավորյալը, հիմա կալանավորված է»։
Մանրամասները՝ այստեղ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել