Կիևի՝ փոխզիջման գնալու անպատրաստ լինելը կարող է նրան նոր տարածքներ արժենալ. Մեդինսկի
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինան ցույց է տալիս՝ պատրաստ չէ բանակցություններին։ Նրա կարծիքով, նման մարտավարությունը կարող է վատթարացնել Կիևի իրավիճակը ներկայիս հակամարտության համատեքստում։
«Մենք խաղաղություն ենք ուզում», - Wall Street Journal-ին ասել է ռուսական բանակցային թիմի ղեկավարը՝ հավելելով, որ «եթե Ուկրաինան շարունակի առաջնորդվել այլ պետությունների շահերով», «ապա ռուսական կողմը ստիպված կլինի արձագանքել»։
Մեդինսկու խոսքով՝ փոխզիջման չգնալը Ուկրաինային կարժենա մի շարք նոր տարածքներ։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունգարական Valasz Online պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցող ուկրաինական պատվիրակությունը չունի լիազորություններ՝ քննարկելու հնարավոր տարածքային փոփոխությունները հնարավոր խաղաղության պայմանագրի շրջանակում։
Զելենսկիի խոսքով՝ տարածքների շուրջ միայն ինքը կարող է բանակցել, և դա կանի միայն ուղիղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես այս հարցով իմ դիրքորոշումը չեմ քննարկի այլոց հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին վերստին պնդել է՝ Ուկրաինան իր օկուպացված տարածքները իրավաբանորեն չի ճանաչում որպես ռուսական, բայց ակնարկել է, որ հրադադարից հետո դե ֆակտո դա կարող է տեղի ունենալ:




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել