Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ
Կոնվերս Բանկը Հայաստանում առաջին և դեռևս միակ ֆինանսական կառույցն է, որը միացավ Tabadul տարածաշրջանային թվային բորսայական հարթակին: Իսկ ConFEAS 2025-ի ժամանակ նաև դարձավ Հայաստանում հարթակի միջոցով կատարված առաջին գործարքի մասնակիցը:
Սա ևս մեկ նվաճում էր Բանկի համար և նոր ներդրումային հնարավորություններ պոտենցիալ ներդրողների համար: Ի՞նչ է Tabadul-ը և ինչպես դրա օգնությամբ հասանելիություն ստանալ ավելի քան մեկ տրիլիոն դոլարի կապիտալիզացիա ունեցող ֆինանսական շուկաներ: Այդ մասին կխոսենք այս հոդվածում:
Tabadul-ը Աբու Դաբիի բորսայի թվային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում աշխարհի ամենաարագ աճող շուկաներին
Tabadul-ը բորսայական թվային հաբ է, որը ստեղծվել է 2022 թվականին և ներդրումային հնարավորություններ է ընձեռում Եվրոպայի, Ասիայի և Մերձավորարևելյան շուկաներում: Նպատակը մասնակիցների համագործակցության մակարդակի բարձրացումն է և մասնակցող շուկաներում իրացվելիության մեծացումը:
Այն հիմնված է շուկայի փոխադարձ հասանելիության մոդելի վրա. սա նշանակում է, որ Հայաստանի ու Աբու Դաբիի ֆինանսական շուկայի բոլոր այլ մասնակիցները (օրինակ, Հայաստանից՝ Կոնվերս Բանկ, Աբու Դաբիից՝ որևէ ներդրումային ընկերություն) միանում են միմյանց բորսաներին՝ փոխադարձաբար հասանելի դարձնելով շուկաները։ Դրա շնորհիվ հայաստանյան ներդրողները հասանելիություն են ստանում Աբու Դաբիի բորսայում, իսկ մասնակից այլ երկրներից ներդրողները՝ Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվող արժեթղթերին:
Tabadul-ին միանալը Կոնվերս Բանկի ռազմավարական որոշումն էր
Միանալով Tabadul-ին՝ Կոնվերս Բանկն ընդլայնում է հաճախորդներին, պոտենցիալ ներդրողներին ընձեռվող ներդրումային հնարավորությունների ցանկն ու աշխարհագրությունը և ամրապնդում դիրքերը ոլորտի առաջատարների շարքում:
Ի՞նչ ենք առաջարկում մեր հաճախորդներին
Մենք պատրաստակամ ենք մեր գիտելիքով և փորձառությամբ աջակցել ցանկացած հայ ներդրողի, ով կցանկանա հասանելիություն ստանալ հարթակի մասնակից շուկաներին: Առաջարկից պետք է օգտվել, քանի որ դրա շնորհիվ ներդրողները.
-Հասանելիություն են ստանում նոր ու արագ զարգացող շուկաների
-Ներդրումների հնարավորություն են ստանում տարբեր ոլորտներում գործող բազմաթիվ ընկերությունների արժեղթերի: Դրանց թվում են նաև տարածաշրջանի առաջատար ընկերություններ
-Դիվերսիֆիկացնում են ներդրումները, ուրեմն նաև՝ եկամտի աղբյուրները
Ինչպես սկսել
Tabadul-ում շրջանառվող արժեթղթերում ներդրումների համար հարկավոր է դիմել Բանկ: Մեր փորձառու մասնագետները կօգնեն բացել արժեթղթերի հաշիվ, եթե չունեք, ու կատարել ներդրումներ՝ ապահովագրելով ապագան:
Հարցերի դեպքում՝
[email protected]
+374 10 511 211 (ներքին՝ 1248 կամ 2056)
+374 77 718008
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել